Հայերենի իմացությունը պարտադիր լինի պատգամավորների համար. Վարդան Պողոսյան
«Ազգային ժողովում պատգամավորների մեծ մասը հայերենի հետ կապված խնդիրներ ունի, և մենք փորձել ենք պատգամավորների համար լեզվի իմացությունը դարձնել սահմանադրական նորմ», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
Նա ասաց, որ Հանձնաժողովի անդամները նման դրույթ նախատեսել են և մտադիր են հետևել հասարակության արձագանքին ու եթե անհրաժեշտ լինի դրա սահմանման մեխանիզմները Հայաստանի օրենսդրության մեջ կգտնվեն
