«Հայերի ցեղասպանությունը Թուրքիայում» գիրքը կտարածվի նաեւ Թուրքիայում
Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ լույս է տեսել «Հայերի ցեղասպանությունը Թուրքիայում» եռահատոր գրքի անգլերեն տարբերակը` 1000 օրինակով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը` հավելելով, որ գրքում հիմնականում Հայոց ցեղասպանության ականատեսների վկայություններն են, որոնք գրի են առնվել դեպքերից անմիջապես հետո:
«Գրքում տեղ են գտել Արևմտյան Հայաստանի նահանգները պատկերող 9 քարտեզներ: Լուսանկարները հիմնականում ցույց են տալիս, թե ինչպիսինն է եղել Արևմտյան Հայաստանը նախկինում: Նախատեսել ենք նաեւ, որ գիրքը կտպագրվի թուրքերենով եւ կտարածվի Թուրքիայում»,-ասաց Վիրաբյանը: