Հայկ Ալումյանի պատասխանը ՀՔԾ պետին
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի կարծիքով` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ մնալով կարող է խոչընդոտել քրեական գործով ճշմարտության բացահայտմանը:
Այսօր՝ լրագրողների հետ զրույցում, Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, արձագանքելով ՀՔԾ պետի հայտարարությանը, ասաց. «Պարոն Քոչարյանը, մնալով ազատության մեջ, ոչ միայն չի խոչընդոտի քննությանը, այլ նաև չի թաքնվի: Նա օգոստոսի 13-ից մինչև դկտեմբերի 7-ը մնացել է ազատության մեջ ու չի կատարել որևէ գործողություն, որից ենթադրվեր, որ մտադրություն ունի խոչընդոտել կամ թաքնվել: Այդ ամենն ասվում է հանրության մոտ որոշակի տպավորություն ստեղծելու, մոլորության մեջ գցելու համար»:
