Հայկ Բաբուխանյանի կոչը ժողովրդին. ՀՐԱՏԱՊ
ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հրատապ կոչով է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Արցախի եւ Հայաստանի ժողովրդի դեմ կատարվածը զարհուրելի է, իշխանությունը ամբողջությամբ տապալել է ե՛ւ ռազմական, ե՛ւ դիվանագիտական գործընթացները: Ժողովուրդն արդարացիորեն պահանջում է ներկա փուլում ապօրինի վարչակարգի հրաժարականը: Իշխանություններին կոչ եմ անում ենթարկվել ժողովրդի պահանջին եւ անցնցուն հրաժարական տալ:
Մեր պայքարը պետք է լինի՝ առանց բռնության, երկրում սահմանադրական կարգը վերականգնելուն ուղղված: Կոչ եմ անում ներկայիս վարչակազմի հանդեպ չկատարել բռնի գործողություններ: Ընդդիմադիր կուսակցությունները ներկա փուլում ստեղծում են «Ազգային փրկության» կոմիտե, որը երկիրը կտանի սահմանադրական կարգը վերականգնելու ճանապարհով: Հորդորում եմ չենթարկվել սադրանքներին եւ կազմակերպված, առանց անձերի հանդեպ բռնության՝ Ազգային փրկության կոմիտեի կարգավորմամբ՝ գնալ ժողովրդավական շարժման»:
