Հայկ Կյուրեղյանը հեռացվեց դատական նիստերի դահլիճից
Փաստինֆոն գրում է.
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա կատարած Հայկ Կյուրեղյանը դատարանի նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունքի համար 10-ը ժամով հեռացվեց դատական նիստերի դահլիճից:
Ամբաստանյալն այսօր ևս երկու ագամ նախազգուշացվեց՝ դատարանին չհարգելու և ոտքի չկանգնելու համար, իսկ դատարանի կողմից պարզաբանվելուց հետո հայտարարեց, որ ինքը մնում է իր դիրքորոշմանը և ոտքի չի կանգնի, քանի որ չի հարգում դատարանին նրա համար, որ «համարում է խաղալիք, գրպանի դատարան և եթե լիներ Հայաստանի դատարան, ապա նա ոտքի կկանգներ»:
Դատական նիստերի դահլիճը լքեցին նաև նրա համախոհները:
Նշենք նաև, որ այսօր ևս ամբաստանյալի պաշտպան Արա Զաքարյանը պատշաճ ծանուցվել էր, սակայն չէր ներկայացել նիստին, իսկ ամբաստանյալը կրկին հայտարարեց, որ հրաժարվում է պաշտպանից:
Դատարանը որոշեց դիմել հանրային պաշտպանի գրասենյակ՝ Կյուրեղյանին պաշտպանով ապահովելու նպատակով, քանի որ եթե ամբաստանյալը հեռացվում է դատական նիստերի դահլիճից, ապա պաշտպանի ներկայությունը պարտադիր է:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2015թ հունվարի 14-ին:
