Հայկական ապրանքները՝ «Էնո-Էքսպո-2014» ոգելից խմիչքների 12-րդ ցուցահանդեսում
Նոյեմբերի 5-7-ին Լեհաստանի Հանրապետության Կրակով քաղաքում տեղի է ունենում «Էնո-Էքսպո-2014» ոգելից խմիչքների 12-րդ միջազգային ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը համարվում է Լեհաստանի Հանրապետության և Արեւելյան Եվրոպայի խոշորագույն միջոցառումներից մեկը: Միջոցառմանը մասնակցում են 6 հայկական գինեգործության և կոնյակագործության ոլորտների ընկերություններ` «Երեւանի կոնյակի գործարան», «Շահնազարյան» Գինու-կոնյակի տուն, «Էդվագ Գրուպ» ՍՊԸ, Գոլդեն Գրեյփ «ԱրմԱս» ՍՊԸ, «Մարան» ՓԲԸ, «Արմենիա Վայն» գործարան ՍՊԸ:
Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում են խմիչքի համտես-երեկո, շնորհանդեսներ, հյուրասիրություններ եւ գործնական հանդիպումներ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչների հետ, ինչը մեծ խթան կհանդիսանա հայկական արտադրանքն արտաքին շուկաներում ներկայացնելու համար:
Ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության կազմակերպչական և համաֆինանսավորման աշխատանքներն իրականացնում են Զարգացման հայկական գործակալությունը և Արդունաբերական զարգացման հիմնադրամը:
Զարգացման հայկական գործակալությունը համագործակցում է CBI (Centre for the Promotion of Imports from Developing Countries) Նիդերլանդների արտաքին գործերի գործակալություն հետ, համատեղ իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում “Export Coaching Programme Wine 2012-2016” ծրագիրը և աջակցում է վերոնշյալ միջոցառումը: Ծրագրի առաջնային նպատակն է նպաստել հայկական գինեգործական ընկերությունների զարգացմանը եւ խթանել արտահանումը ԵՄ անդամ երկրներ:
