Հայկական բանակը, ինչպես միշտ, լավագույն կերպով է կատարում իր առջև դրված խնդիրները. Ս. Օհանյան
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանային լարվածությանը՝ նշելով, որ իրավիճակը վերահսկվում է:
«Վերջին շաբաթների ընթացքում իսկապես, հակառակորդի կողմից կրակոցների թիվը մեկ ավելանում, մեկ` պակասում է: Այս վերջին ժամանակահատվածում հակառակորդը կրակում է և ՀՀ սահմաններում, և Արցախի շփման գծում ականանետներից, իհարկե, մենք ապահովել ենք բոլոր միջոցառումների անցկացումն առաջին գծում` և անվտանգության խնդիրները, և հետևել հակառակորդին, և համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելը»,-ասաց նախարարը։
Սեյրան Օհանյանը նշեց, որ հակառակորդի կողմից մի քանի հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր են արվել, սակայն հաջողությամբ կանխվել են հայկական ստորաբաժանումների կողմից:
«Իրավիճակը վերահսկվում է. մեր ժողովուրդը կարող է հանգիստ լինել, որ հայկական բանակը, ինչպես միշտ, այնպես էլ այսօր խնդիրերին տիրապետում է»,– ասաց նախարարը՝ ավելացնելով, որ բանակը լավագույն կերպով է կատարում իր գործը։
