Հայկական դիլեմա Մոսկվայում
Lragir.am-ը գրում է .
Հայաստանի գործատուների միության ղեկավար Գագիկ Մակարյանը հայտարարել է, թե Մոսկվայում քաղաքի ճարտարապետական տեսքի վերականգնման կարգախոսով կրպակների ապամոնտաժումը չի բերի դեպի Հայաստան գործազուրկ հայաստանցիների հոսքի, որոնք Մոսկվայում գործունեություն են ծավալում այդ կրպակավարությամբ կամ խանութպանությամբ: Ըստ Մակարյանի, պատկերն այլ կլինի, եթե նույնը սկսվի նաեւ Ռուսաստանի այլ քաղաքներում:
Մոսկվայում այդ առումով կարծես թե սկսվել է ուշագրավ խորքային մի գործընթաց, որը շոշափում է մի շարք նուրբ շերտեր՝ քաղաքի ճարտարապետական տեսքի քողի տակ:
Այն, որ քաղաքը չպետք է ենթարկվի ճարտարապետական աղավաղման, աներկբա է: Բայց, աներկբա է նաեւ, որ պետք է օրենքով պաշտպանված լինի մարդու սեփականության իրավունքը: Եվ եթե այդ իրավունքը ձեռք է բերվել ապօրինի, կոռուպցիոն ճանապարհով, միեւնույն է՝ իրավական պետության տրամաբանությունը հուշում է, որ նախ պետք է ապացուցվի այդ ձեռքբերման ապօրինությունը հենց դատարանում, հետո նոր դրվի ապօրինաբար ձեռք բերված սեփականությունը բռնագանձելու կամ ապամոնտաժելու հարց:
Մանրամասն ՝ սկզբնաղբյուրում:
