Հայկական եկեղեցիներում հոգևորականներ չկան
Shabat.am-ը գրում է. Չնայած Դիարբեքիրում, Վանում և Կեսարիայում հայկական եկեղեցիների առկայությանը՝ Պոլսո հայոց պատրիարքարանի կողմից հոգևորականներ չեն ուղարկվում, և այդ եկեղեցիներից ոչ մեկում կանոնավոր պատարագ չի մատուցվում:
Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը, Ստամբուլի եկեղեցիներից և Իսկենդերունի (Ալեքսանդրիայի) եկեղեցուց բացի՝ որևէ այլ եկեղեցում հոգևորական չկա:
Անատոլիայի իսլամացած հայերից շատերը թեև ստիպված են եղել ապրել իրենց նոր ինքնությամբ, սակայն արմատներին վերադառնալ և իրենց պապերի մշակույթն ապրեցնել են ցանկանում:
Նրանց հիմնական խոչընդոտը, սակայն, Անատոլիայում կանգուն մնացած եկեղեցիներում հոգևորականների բացակայությունն է:
մանրամասները` սկզբնաղբյուրում
