Հայկական գորգի ցուցադրության առիթով Վաշինգտոնում մամուլի ասուլիս է անցկացվելու
ԱՄՆ Կոնգրեսի անդամները, այդ թվում՝ Ադամ Շիֆն ու Դեւիդ Վալադաոն, ինչպես նաև հայ-ամերիկյան խմբի ներկայացուցիչները նոյեմբերի 18-ին Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում ասուլիս են տալու՝ կապված Սպիտակ տանը հայ որբերի գորգի ցուցադրության բացման հետ,- տեղեկացնում է «Asbarez»-ը:
Ասուլիսից հետո կոնգրեսականներն ու ամերիկահայ համայնքի ղեկավարներն ուղեւորվելու են Սպիտակ տան Այցելությունների սրահ, որպեսզի տեսնեն մինչ այս քաղաքական շահարկումների առարկա դարձած հայ որբերի գործած գորգը:
