Հայկական հետախուզությունն ունեցել է տվյալներ նախատեսվող հարձակման մասին
Հայկական կողմն ուներ հետախուզական տվյալներ, որ նախապատրաստվում է հարձակում: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Սեյրան Օհանյանը նշել է, որ քանի որ ադրբեջանական կողմը հարձակումը սկսել է շփման գծի ամբողջ երկայնքով, նշանակում է, որ նրանք նախապատրաստվել են:
«Մենք ունեինք համապատասխան տեղեկություններ մեր հետախուզությունից, ադրբեջանական զորամիավորումների կազմի, ունեցած զինատեսակների եր շարժի մասին: Հենց սա էլ մեզ օգնեց հակառակորդին դիմակայելու եւ հաջողության հասնելու համար»,- նշել է Սեյրան Օհանյանը:
