Հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին.Դավիթ Բաբայան
Ինչպես արդեն հայտնել էինք, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում այսօր` ապրիլի 10-ին, զոհվածների մարմինների փոխանակում է իրականացվել։
Մարմինների փոխանակումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ։
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնել է, որ հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին:
Ադրբեջանական զոհերի փոխանակման մասին հստակ թիվ նա չի հայտնել:
