Հայկական զինված ուժերում կանանց դերը շատ կարեւոր է
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ Ռոթ սեմինարի ժամանակ ասաց, որ հայ կինը միշտ էլ ուրույն տեղ է ունեցել պատմության յուրաքանչյուր ժամանակահատվածում: «Կանայք իրենց ներկայությամբ եւ գործունեությամբ զսպվածություն են պարտադրում տղամարդկանց մեծ կոլեկտիվին:
Լուրջ հնարավորություն է ստեղծվել ռազմական ուսումնական հաստատությունում կանանց սովորելու համար: Այսօր արդեն ռազմական ուսումնական հաստատություններում տասներեք կին է սովորում: Պետք է ասեմ, որ զինված ուժերի 7-8 տոկոսը կանայք են: Մենք կարեւորում ենք նրանք դերն ու գործունեությունը»,- ասաց Սեյրան Օհանյանը:
