1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայկազ Բաղմանյանը զանգել է եւ կեղծիքն արել են. Գեղարքունիքի դատախազ.VIDEO

armtimes.com-ը գրում է. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատրանում դատավոր Յուրա Իսկոյանի նախագահությամբ (նստավայրը Մարտունի քաղաք) երեկ սկսվեց «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանի բողոքի քննությունն ընդդեմ Գեղարքունքի մարզի դատախազ Էդիկ Հարությունյանի եւ քննչական կոմիտեի քննիչ Մարատ Ավետիսյանի որոշումների դեմ:

Հիշեցնենք, որ Թաթուլ Բաղասարյանը դատարանում վիճարկել էր Մարտունի քաղաքի ավագանու որոշումը, որով իր ղեկավարած ընկերությանը պատկանող հողատարածքը համարել են համայնքային սեփականություն եւ օտարել: Գործը կարճվել էր, իսկ Թաթուլ Բաղդասարյանը բողոք է ներակայացրեց դատախազի եւ քննիչի՝ գործը կարճելու մասին որոշումների դեմ:

Դատավոր Յուրա Իսկոյանը նիստից առաջ թույլ չտվեց մեր թղթակցին նկարահանում իրականացենել առանց դատավարության կողմերի կարծիքը նույնիսկ հարցնելու: Դատարանն էլ ապահովված չէր տեխնիկական սարքավորումներով, որպեսզի դատաքննության արձանագրությունը կազմվեր համակարգչով: Ողջ նիստի ընթացքում արձանագրությունը կազմվում էր թուղթ ու գրիչով:

Թաթուլ Բաղդասարյանը մանրամասն ներկայացրեց իր բողոքը՝ նշելով, որ գործով քննիչը ուշադրություն չի դարձրել իր ներկայացրած փաստարկներին: Դատարանը մոտ 30 րոպե Բաղդասարյանին լսելուց հետո պարզաբանումներ փորձեց ստանալ դատախազից:

Գործով վերահսկող դատախազի խոսքով՝ Թաթուլ Բաղդասարյանի կողմից ներկայացված դիմումի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթացել է նախաքննություն, որի ընթացքում 700 էջանոց գրություն է կազմվել: Քրգործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ ու վերլուծությամբ պարզվել է, որ կադաստրի տրամադրած վկայականում կատարվել է կեղծիք կադատրի նախկին պետ Սամվել Ստեփանյանի կողմից: Նա նշեց, որ կատարվել բազմակողմանի քննություն, որից հետո Թաուլ Բաղդասարյանը բողոք է գրել մարզի դատախազին, որի քննության արդյունքում 2016 թվականին բողոքը մերժելու որոշում է կայացվել: 17.06.2016 թվականին գործն ուղարկվել է գլխավոր դատախազություն:

Դատավորը դատախազին հարցրեց, թե ե՞րբ է կարճման որոշումը բողոքարկվել, ե՞րբ է դատախազը նայել գործը եւ ե՞րբ է որոշումը հանձնվել բողոքաբերին: Ըստ Էդիկ Հարությունյանի, 14.06.2016 թվականին քրեական գործը կարճված վիճակով ուղարկվել է մարզի դատախազություն օրինականությունը ստուգելու համար: Դրանից հետո Էդիկ Հարությունյանը 27.07.2016 թվականին իր որոշումն ուղարկել է Թաթուլ Բաղդասարյանին: Վերջինս դատախազին հարցրեց, թե ինքը կարո՞ղ էր որպես սեփականատեր կադաստրի պետին ասեր՝ կեղծիք կատարի իր շահերին դեմ: Էդիկ Հարությունյանը պատասխանեց, որ ժամանակին Թաթուլ Բաղդասարյանն ու Կադաստրի տարածքային կառույցի ղեկավար Սամվել Ստեփանյանն ըկերներ են եղել եւ նախնական պայմանավորվածութուն են ունեցել տվյալ տարածքում «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի հետ միասին գազալցակայան կառուցելու: Որից հետո չեն կարողացել գազալցակայանի թույլտվությունը ստանալ, Թաթուլ Բաղդասարյանը դիմել է կադաստրի աշխատակցին, ասել, որ տվյալ տարածքը մտցնեն իրեն պատկանող ընկերության տարածքում եւ օրինականացնելուց հետո կշարժվեն առաջ, որից հետո համաձայնութայն չեն եկել եւ ամեն մեկն իր մասնաբաժինը վաճառել է: Դատախազն ընդգծեց, որ սույն գործը երեք դատական համակարգով անցել է եւ որեւէ խնդիր չի եղել:

Թաթուլ Բաղդասարյանն անդրադարձավ ավագանու որոշմանը եւ հարցեց դատախազին՝ ավագանի կարո՞ղ էր իր սեփականության գիրքը դնել ավագանու որոշման հիմքում, թե չէ, որից հետո դատարանին ներկայացրեց կադաստրի այն կոդերը, որոնց վրա կառավարության որոշումը չէր կարող տարածվել:

Էդիկ Հարությունյանը նշեց, որ ինքն իրավասու չի պատասխան տալ դատարանի կայացրած որոշման համար, որից հետո աղմկահարույց մի հայտարարություն արեց. «Կեղծիքը մենք հիմնավորել ենք, թե ով էր արել: Արձանագրեք՝ քրեկան գործում ունենք առերես հարցաքննության արձանագրություն: Սամվել Ստեփանյանը (Կադաստրի նախկին պետ) իր աշխատասենյակում նստած է եղել, երբ Թաթուլ Բաղդասարյանը նշված խնդրանքով դիմել է, որ այդ չափագրումն ավելացրա, տուր: Չի համաձայնվել: Զանգել է Բաղմանյան Հայկազին, հեռախոսը տվել է, ասել է խոսա: Բաղմանյան Հայկազն ասել է արա, էն էլ դրել արել է կեղծիքը»:

Դատախազի խոսքով՝ հետո երբ խժդժություն է եղել, Թաթուլ Բաղդասարյանը նեղացել է եւ շահարկում է փաստաթղթերը: Թաթուլ Բաղդասարյանը Դատախազի վերջին պնդումները համարեց սուտ եւ նշեց, որ ինքը ավագանու որոշման մասին է խոսում:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan