Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ թուրքական գործիչներին Թույլ չեն տվել մտնել Աթենք
Թուրքական ազգայնական «Թալեաթ փաշայի կոմիտե» կազմակերպության անդամներին, որը հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, թույլ չեն տվել Աթենք մտնել, որտեղ նրանք պատրաստվում էին հայտարարությամբ հանդես գալ վերջերս ընդունված օրենքին դեմ:
Ըստ «Asbarez»-ի, ոստիկանությունն օդանավակայանում կալանավորել է 13 հոգուց բաղկացած պատվիրակությանը: Հաջորդ չվերթով նրանց հետ են ուղարկել Թուրքիա:
Կազմակերպության անդամներն Աթենք էին ժամանել՝ Հունաստանի խորհրդարանի առջև հայտարարություն անելու նպատակով: Նրանք ցանկանում էին բողոք հայտնել և պահանջել հետ կանչել սեպտեմբերին հաստատված օրինագիծը, որը խստացնում է ռասսայական դրդապատճառներով իրականացված հանցագործության համար պատիժը և քրեական պատասխանատվություն է սահմանում ցեղասպանության հերքման և ռազմական հանցագործությունների համար:
2014 թվականի սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանն ատելության հողի վրա օրենք ընդունեց՝ նպատակ ունենալով պայքարել խտրականության, ազգատյացության և ռասիզմի դեմ՝ անօրինական դարձնելով հրեաների Հոլոքոստի և Հունաստանի խորհրդարանի կամ միջազգային դատարանների կողմից ճանաչված ցեղասպանությունների հերքումը: Դրանցում ներառված են նաև պոնտական և փոքրասիական հույսերի և Հայերի ցեղասպանությունները: Օրենքը խախտողները դատապարտվելու են մինչև 30 հազար եվրոյի չափով տուգանքով կամ մինչեւ 3 տարի ժամկետով ազատազրկմամբ:
