1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Հայրենիքն ինձ համար իմ ԵՍ-ն է,Արցախն իմ խիղճն է».ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

2022 թվականի անելիքների, 2021թվականին իրականացված աշխատանքների, Հայաստան, Արցախ, Սփյուռք AAD.am ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների ընտրության, վիրավոր եւ հաշմանդամություն ունեցող ՏՂԱՆԵՐԻ առջեւ ծառացած խնդիրների, Արցախ-Սփյուռք ամուր կապի, հայրենիքի, երջանկության բանաձեւի, ընկերության, սեւի ու սպիտակի եւ մի շարք այլ ուշագրավ հարցերի շուրջ , Newsmedia.am-ը զրուցել է ‹‹Եռամիասնություն հանուն զարգացման›› Հ/Կ -ի նախագահ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ հետ։

-Պարոն Խուրշուդյան, տարիներ շարունակ Դուք բավականին ակտիվ հասարակական գործունեություն եք ծավալում՝ անդրադառնալով ամենատարբեր ոլորոտների եւ խնդիրների. կարիքավոր ընտանիքներ, զինվորներ, կազմակերպում եք տարբեր միջոցառումներ, դասընթացներ և կոնֆերանսներ, որոնց հիմնական նպատակն է աջակից լինել և լուծելի դարձնել տարբեր խնդիրներ՝ ամուր պահելով Արցախ-սփյուռք կապը։ Ինչպե՞ս կգնահատեք անցնող տարվա Ձեր գործունեությունը, եւ ի՞նչ ծրագրեր ունի Ձեր կողմից հիմնադրած ‹Եռամիասնություն հանուն զարգացման›› Հ/Կ-ն՝ արդեն 2022թվականի հետ կապված ։


-2020֊-ից հետո, կարծում եմ ոչ միայն ես, այլ համայն հայությունը համախմբվելու, մեկտեղվելու հստակ պահանջ և կարիք ունի... 2021-ը համարում եմ հետ վիրահատական և առողջացման շրջան, իսկ 2022֊-ից ակնկալում եմ բոլորիս նպատակների և իրագործման տարի:
Ինչ վերաբերում է մեր կազմակերպության ծրագրերին, պետք է նշեմ, որ մենք կատարում ենք մեր միջնորդական առաքելությունը՝ օգնելով վիրավոր տղաներին իրենց նպատակների իրագործման ճանապարհին։

-Պարոն Խուրշուդյան, Ձեր կողմից կազմակերվող ավանդական բնույթ կրող տարեվերջյան մրցանակաբաշխություններին առանձնացվում են տարվա լավագույնները.ի դեպ, ովքե՞ր կարող են արժանանալ սահմանված հատուկ անվանակարգերի: Օրինակ երեք կարեւոր ի՞նչ սկզբունքներ կարող եք առանձնացնել՝ լավագույններին այդ անվանակարգերում ներկայացնելու համար:

-Հայաստան, Արցախ, Սփյուռք AAD.am ամենամյա մրցանակաբաշխությունների ամբողջ պատմության ընթացքում լավագույններին ընտրել են մեր երկրի բանիմաց, իրենց ոլորտների գիտակներ, մտավորական անհատներն ու կազմակերպությունների ներկայացուցիչները։ Դա հավաքական ընտրություն է, որը ես ողջունում եմ, և համարում եմ արդար ընտրություն։

-Պարոն Խուրշուդյան, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Ձեր կապը ամուր է նաեւ մեր վիրավոր եւ հաշմանդամ տղաների հետ. կներկայացնե՞ք պատկերը, թե որոնք են այն հիմնական խնդիրները, որոնց հետ մինչ օրս առերեսվում են մեր Տղաները։


-Կարծում եմ, որ այսօր մեր տղաները ունեն երկու խնդիր՝ առաջինը դա բարոյահոգեբանական հատվածն է, իսկ երկրորդը՝ հասարակության մեջ վերաինտեգրման խնդիրը ։ Այս տարի ամբողջ ներուժս ուղղելու եմ այս երկու իրավիճակները իսպառ բացառելուն։

 

-Դուք Տարեվերջին ԱՀ Մարտակերտի Եկեղեցում կնքեցիք մեր վիրավոր Տղաներից մի քանիսին։ Ի՞նչ զգացողություններ եք ունենում ՝ամեն անգամ տեսնելով պատերազմը վերապրած, պատերազմի «դրոշմը» ֆիզիկապես եւ հոգեպես իրենց վրա կրող ՏՂԱՆԵՐԻՆ:

 

May be an image of 9 մարդ, people standing, military uniform և դրսումը

May be an image of 7 մարդ, people standing, military uniform և դրսումը

 

-Դեկտեմբեր ամսին Մարտակերտի Հոռաթաղ գյուղի զորամասին կից վանքում կնքեցինք զինվորների, նրանցից երկուսի քավորը ես էի։ Երկուսի անունն էլ Հարություն է, մեկը՝ Ստեփանակերտից, մյուսը` Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանից։ Սպասում եմ սանիկներիս զորացրվելուն, որպեսզի մտածենք նաև իրենց զբաղվածությանն առնչվող հարցերը լուծելուն։ Իմ կյանքն ամբողջությամբ խնդիրների և դրանց լուծումներին ուղղված ջանքերի մեծ շտեմարան է հիշեցնում, որտեղ միշտ պատասխանում եմ հետևյալ կերպ. «այս հարցն էլ կլուծենք…»

-Պարոն Խուրշուդյան, Ձեր թույլտվությամբ անցնենք բլից զրույցի։

-Սիրով։

-Հայրենիքը Ձեզ համար:

-Հայրենիքն ինձ համար իմ ԵՍ-ն է։

-Արցախը։

-Արցախն իմ խիղճն է։

-Զինվորը։

-Հայ զինվորը իմ պատիվն է։

-Ընկերը։

-Ընկերս իմ հենարանն է։

-Քաղաքականությունը։

-Քաղաքականությունը մեր դաստիարակության աստիճանն է հասարակությունում։


-Ինչը երբեք չեք ների։

-Չեմ ներում տականքին։

-Ինչ հատկանիշներ չպետք է ունենա հայ տղամարդը։

-Հայ տղամարդը թույլ չպետք է լինի։

-Ում եք դիմում, երբ հուսահատ եք։

-Հուսահատության ժամանակ նախընտրում եմ լինել մենակ, և խոսել Աստծու հետ։

-Ով է այն մարդը, ով գիտի Ձեր բոլոր գաղտնիքները։

-Գաղտնիքներ չունեմ, իսկ սխալներիս վրա փորձում եմ սովորել։

-Ով կամ ինչը կարող է Ձեզ հունից հանել։

-Լարված աշխատանքի ժամանակ՝ ամեն ինչ ինձ հունից հանում է:


-Երջանկության Ձեր բանաձեւը։

-Փոխադարձ հարգանքն է ՝մեկը մյուսի հանդեպ։

-Եթե կախարդական փայտիկ ունենայիք՝ ի՞նչ կանեիք։

-Շատերը կախարդական փայտիկ ունեցան, սակայն սպասվածից ավելի վատ եղավ։ Այդ պատճառով փորձում եմ իրատես լինել։

-Եթե իմանայիք, որ ապրում եք Ձեր կյանքի վերջին ժամերը, ի՞նչ կանեիք։

-2020֊-ին այնքան երիտասարդի մահ տեսա, որ իմ մահվան մասին մտածելիս հեգնանքի զգացողություն եմ ունենում։

-Կա մի բան, որի համար ափսոսում եք։


-Երբեք չեմ ափսոսում, միգուցե բարին դա էր, ասում եմ ու անցնում առաջ։

May be an image of Մեկ կամ ավելի մարդ և դրսումը

-Արտասվում ե՞ք։

-Ամեն ինչ անում եմ, որ արցունքներս ոչ մեկ չտեսնի։


-Ով կարող է լինել Ձեր ընկերը։

-Շատերին եմ իմ կյանք թողնում, բայց երեք մարդ կա իմ կյանքում, որոնց ընկեր եմ ասում։

-Եթե մի քանի ժամով հայտնվեիք վարչապետի աթոռին, ի՞նչ կանեիք։

-Եթե լինեի վարչապետ, կվերակազմավորեի մեր բանակը, կզարգացնեի մեր տնտեսությունը և մեր ազգին ու ողջ հայությանը մեր երկու կաթողիկոսների հետ միասին՝ կնախապատրաստեի պատերազմի. հանուն Արցախի և հանուն արցախահայության փրկության։

-Սե՞ւ, թե՞ սպիտակ։


-Կյանքում բոլոր գույներն էլ կարևոր են, բայց սևը միշտ դասական է։

 

 Նկարի նկարագրությունը հասանելի չէ

 May be an image of Մեկ կամ ավելի մարդ, people standing և ներսումը

Նկարի նկարագրությունը հասանելի չէ

Զրույցը՝ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

NewsMedia.am


Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan