Հայրենի ոստիկանության պատասխանը՝ հեքիաթասացության ժանրից է.iravunk.com
«Կամ ոստիկանությունն ա «ֆռում» Փաշինյանի վրա, կամ Փաշինյանն ա «ֆռում» ժողովրդի վրա. ՌՈ նախկին աշխատակից» վերտառությամբ հրապարակման մեջ «Իրավունքը» անդրադառնալով NewsMedia.am լրատվական կայքէջում տեղ գտած «Այդ ադամանդի գործարանի սեփականատերերը՝ Արմեն եւ Արտակ Բաղիկյանները գտնվում են հետախուզման մեջ ՝ Ինտերպոլի կողմից» հրապարկամանը, դեռեւս նախորդ տարի պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ Ոստիկանության ՀԿԼ վարչություն:
Ոստիկանությունից մասնավորապես հետաքրքրվել էինք.«Խնդրում ենք հնարավորության սահմաններում տեղեկություն տրամադրել մամուլում տեղ գտած «Այդ ադամանդի գործարանի սեփականատերը` Արմեն եւ Արտակ Բաղիկյանները գտնվում են հետախուզման մեջ` Ինտերպոլի կողմից» հրապարակման մեջ նշված տեղեկատվության վերաբերյալ: Մասնավորապես որքանո՞վ է սույն տեղեկատվությունը իրական: Եվ, եթե իրական է, ապա ի՞նչ գործով եւ երբվանի՞ց են հրապարակման մեջ տեղ գտած անձիք գտնվում հետախուզման մեջ»:
Հարցման պատասխանը լրանալու հինգերորդ օրը ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից մեզ գրավոր ուղարկել էին հետեւյալ հարցման վերաբերյալ պաշտոնական գրությունը, որտեղ մասնավորապես ասվում էր. «Ձեր 04.12.2019 թ. հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ Ձեր կողմից հայցվող տեղեկությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկությունը կտրամադրվի 30-օրյա ժամկետում»:
Պարզվում է, սակայն, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, տարատեսակ մասկի-շոուների մեջ վարպետացած ՀՀ Ոստիկանությունը 30 օրյա ժամկետում, ընդամենը մեկ նախադասությամբ՝ այն էլ իր մեջ հարցականներ պարունակող գրավոր պատասխան է ուղարկում.<<Ձեր հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ Արմեն եւ Արտակ Բաղիկյանները ներկայումս ՀՀ Ոստիկանության կողմից չեն հետախուզվում>>:
Հ.Գ. Ի գիտություն հայրենի Ոստիկանությանը՝ հարցը հնչել էր հետեւյալ կերպ. Բաղիկյան եղբայրները հետախուզվո՞ւմ են Ինտերպոլի կողմից, թե՞ ոչ: Իսկ, ահա հնարամիտ Ոստիկանությանը 30 օր էր պետք պարզել եւ մանիպուլյատիվ պատասխան ուղարկելու, որ Բաղիկյան եղբայրները ներկայումս չեն հետախուզվում ՀՀՈոստիկանության կողմից:
Մանրամասն՝ այստեղ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
