«Հայրս երբեք իմ բիզնեսի հետ առնչություն չի ունեցել».Արմեն Նազարյան.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեւական ժամանակ է, ինչ մամուլը գրում է այն մասին, որ Երևանի նախկին ոստիականապետ Ներսիկ Նազարյանի որդուն` Արմեն Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել:
Արդեն քանի ամիս է` սուպերմարկետը մի շարք ընկերությունների չի վճարել ստացված ապրանքի գումարը: Սուպերմարկետին ապրանք մատակարարող կազմակերպություններին էլ հետաքրքրում եւ անհնագստացնում է, թե երբ է «Մոսկվիչկա»-ն մարելու իրենց պարտքերը:
Այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով էլ, Fnews.am-ը զրուցեց սուպերմարկետի սեփականատեր Արմեն Նազարյանի հետ, ով էլ էլ իր հերթին հավաստիացրեց, որ բոլոր մատակարարների պարտքերը մեկ առ մեկ մարվելու են եւ որ «Մոսկվիչկա»-ն սննանկացման ճանապարհով չի գնալու:
Իսկ այն հարցադրամանը, թե ինչքանո՞վ է Երեւանի նախկին ոստիականապետ Ներսիկ Նազարյանը միջամտում որդու բիզնես գործունեությանը, Արմեն Նազարյանը պատասխանեց, որ իրականում հայրն իր գործերին երբեւէ չի խառնվում, եւ որ ազնիվ չէ, երբ ամեն առիթով փորձում են նրա անունը շահարկել:
Առավել մանրամասն`առաջարկվող տեսանյութերում:
