Հայտարարել է, որ ինքը թմրամոլ է
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:15-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 1972թ. ծնված Հովհաննես Հ.-ին:
Ոստիկանության պաշտոնական կայք-էջի տեղեկացմամբ՝ զննությամբ նրա տան խոհանոցի սեղանից հայտնաբերվել և առգրավվել է 1լ տարողությամբ պլաստմասե տարա՝ պատերին սպիտակ, յուրահատուկ հոտով պինդ նստվածք, «պիրալգին» տեսակի դեղահաբերի դատարկ 1 պատիճ, ապակյա սուրճի բաժակ՝ գորշ գույնի նստվածքով, 10 մլ տարողությամբ, օգտագործված ներարկիչ, 20 մլ տարողությամբ ներարկիչ՝ 1մլ դեղին գույնի հեղուկ զանգվածով, 20մլ տարողությամբ ներարկիչ՝ 2մլ ծավալով գորշ գույնի պինդ նստվածքով, պոլիէթիլենային 2 տոպրակ՝ սպիտակ փոշենման զանգվածթվ:
Հովհաննես Հ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է և հայտնաբերվածն իրենն է, «պիրալգին» դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց է, պատրաստել է անձամբ՝ ներարկվելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն
