Հայտնաբերվեց հերթական գրպանահատը. գողությունը կատարել էր թիվ 44 երթուղու ավտոբուսում
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 71 շենքի մոտից բերման են ենթարկել 42-ամյա Արմեն Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ եղած տոպրակում հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել են բանկային եւ սուպերմարկետների քարտեր եւ 34.000 դրամ:
Պարզվել է, որ նա դրամապանակը գողացել է թիվ 44 երթուղու ավտոբուսում՝ 1956 թ. ծնված Ռուզաննա Ղ.-ի պայուսակից:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
