Հայտնաբերվել է ժամացույցի հայտնի խանութի 40-ամյա տիրոջ դին, նաեւ՝ երկտող
Երեւանում, այսօր ժամը 08:00-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի ամառանոցներ թիվ 282 տանը տղամարդու դի կա, հաղորդում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ, 40-ամյա Գեորգի Մկրտչյանի դին` գլխի մասում ստացած հրազենային վնասվածքներից:
Դիակի մոտ հայտնաբերվել է նաեւ իտալական արտադրության որսորդական հրացան, ինչպես նաեւ հայտնաբերվել է նամակ, որում գրված է՝ «խնդրում եմ իմ այս քայլի համար ինձ չմեղադրել, ոչ ոք մեղավոր չէ»:
Աղբյուրի տեղեկություններով՝ Գ. Մկրտչյանը ամուսնացած էր, խնամքին ուներ 3 երեխա եւ Երեւանում գործող ժամացույցի ճանաչված խանութի սեփականատերն էր:
