Հայտնաբերվել է հասարակաց տուն, որտեղ մարմնավաճառությամբ են զբաղվել ազդեցիկ մարդկանց կանայք (Video)
Անսովոր հասարակաց տուն են հայտնաբերել Մոսկվայի քննիչները: Սեքս-ապաստարանում, ինչպես պարզել են իրավապահները, աշխատել են որոշակի շրջանակներում (նշված չէ, թե որ) հայտնի անձանց ամուսնացած կանայք:
Հասարակաց տան աշխատանքը դադարեցված է: Այն հայտնաբերվել էր Սադովոյ-Սամոտեչնոյ փողոցի վրա:
Ստուգման ընթացքում իրավապահները ձերբակալել են 3 մարմնավաճառի: Նրանք պատմել են, որ այդտեղ աշխատել է 10 կին: Ընդ որում՝ անօրինական բիզնեսի տերերը անձնակազմի ընտրությանը շատ քննադատորեն են մոտեցել: Աշխատանքի են վերցվել բացառապես ամուսնացած կանայք լավ վարկանիշով:
Կանայք հայտնելեն, որ ամեն շաբաթ բժշկական ստուգումներ են անցել:
Իրավապահները ներկայում փնտրում են անօրինական բիզնեսի տերերին: Դրանց կազմակերպիչներին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:
