Հայտնաբերվել է Վրաստանում անհետացած հայ տղամարդու դին
Այսօր՝ հունվարի 8-ին, Վրաստանի Սամցխե-Ջավախք շրջանի Նինոծմինդա քաղաքում հայտնաբերվել է 54-ամյա Վազգեն Գինոսյանի դին, ով մահացել է սառցահարվելու պատճառով: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը՝ վկայակոչելով վրացական «Պիրվելի ռադիո» ռադիոկայանին:
Վազգեն Գինոսյանի անհետացման մասին հայտնել է նրա ընտանիքը: Փրկարարները նրան փնտրել են ժամեր շարունակ: Տղամարդու դին հայտնաբերվել է Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհին:
Մահացածի ընտանիքը ենթադրում է, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել հունվարի 6-ին, երբ Նինոծմինդայում ուժգին հողմ է եղել:
