Հայտնաբերվել են անհետացած boeing 777-200-ի բեկորները
Ֆրանսիան հաստատել է, որ Հնդկական օվկիանոսում Ռեյունյոն կղզու ափերի մոտ հայտնաբերված մետաղական մասերն իսկապես 2014-ի մորտի 8-ին Malaysia Airlines ընկերությանը պատկանող անհետացած «boeing 777-200»-ին են պատկանում: Այս մասին հաղորդում է АР գործակալությունը: Հարավ-Արևելյան Ասիայից դեպի Հնդկական օվկիանոսի հսկայական տարածքներում տարվող լայնամասշտաբ որոնումներն այն ժամանակ ոչ մի արդյունք չտվեցին: Օգոստոսին Ֆրանսիայի ծովային տարածք համարվող Ռեյունյոնի մոտ ծովն ափ է դուրս բերել խոշոր մետաղական բեկոր ու հիմա արդեն պարզվել է, որ այն Malaysia Airlines ընկերության անհետացած ինքնաթիռից է:
