Հայտնի դարձավ Ադրբեջանի ԶՈւ սպանված ևս մեկ զինծառայողի մասին
Ապրիլի 3-ին Ադրբեջանի Խըզը շրջանի հոսպիտալում մահացել է երեկ՝ ապրիլի 2-ին, արցախյան ճակատում հայկական ուժերի դեմ ռազմական գործողություններում վիրավորված Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1986 թ. ծնված հատուկջոկատային Նովրուզով Ռավիլ (Ռամիլ) Էլման օղլուն (Ravil Elman oğlu Novruzov): Այս մասին ադրբեջանական որոշ լրատվամիջոցների հայտնել է Խըզը շրջանի վարչական ապարատի ներկայացուցիչներից մեկը:

