Հայտնի դերասանը հրապարակայնորեն ներողություն է խնդրել իր կողմից ծեծված կնոջից.VIDEO
Յուրաքանչյուր շաբաթ օր Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Сегодня вечером» հեռուստահաղորդումը, որի հեղինակը և վարողը հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովն է, այս անգամ նվիրված է եղել «Սառցե դարաշրջան» նախագծին: Հաղորդմանը հյուրընկալվել էին նախագծի մասնակիցները և նախագծի ժյուրիի նախագահ Տատյանա Տարասովան: Պետք է նշենք, որ ի տարբերություն նախորդ թողարկումների` այս անգամ այն բավական սկանդալային և սուր բնույթ է ունեցել: Բանն այն է, որ հյուրերի ցանկում է եղել նաև դեասան Մարատ Բաշարովը, ում անվան հետ կապված սկանդալը կարծես թե դեռ չի դադարում (որոշ ժամանակ առաջ համացանցում տեղեկություն հայտնվեց, որ դերասանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ծեծի էր ենթարկել կնոջը):
Աղբյուր`asekose.am
