Հայտնի է 2013-ի ամենավատ ֆիլմը
Forbes հանդեսը հրապարակել է այս տարվա ամենավատ ֆիլմերի ցուցակը: Տարվա վատթարագույն կինոնկար է ճանաչվել “հինգերորդ իշխանություն” ֆիլմը, որը պատմում է WikiLeaks կազմակերպության ղեկավար Ջուլիան Ասանժի մասին: Թեեւ ֆիլմի վրա ծախսվել է 28 միլիոն դոլար, սակայն այն ընդամենը բերել է 6 միլիոն դոլարի շահույթ` չհաշված գովազդի ծախսերը: Ֆիլմի ռեժիսորը Բիլլ Կոնդոնն է, այն նկարահանվել է Ասանժի կենսագրության հիման վրա: Անձամբ Ասանժը վատ է արտահայտվել ֆիլմի մասին` ասելով, որ այն “խեղաթյուրում է իրական փաստերը”: Վատագույն ֆիլմերի ցանկի երկրորդ տեղում է “անորսալի” կինոնկարը, որի գլխավոր դերում նկարահանվել է Սիլվեսթեր Սստալոնեն: