Հայտնի է նոր վարչության կազմը
Նոյեմբերի 23-ին, կայացավ «Հայազն» կուսակցության համագումարի ավարտական փուլը։ Քննարկվեցին կազմակերպչական բնույթի մի շարք հարցեր, կայացվեցին համապատասխան որոշումներ և հանձնարարականներ տրվեցին մշտական գործող մարմիններին, մասնավորապես Քաղաքական Խորհրդի ընտրությունը կազմակերպելու վերաբերյալ։ Համագումարն ընտրեց Վարչություն հետևյալ կազմով․
Արթին Առաքել, Սոնա Կարապետյան, Արմեն Մկրտչյան, Վահե Մելքոնյան, Գոհար Սարգսյան և խորհրդակցական ձայնով ՝Աշոտ Գրիգորյան, Սարգսյան Արսեն։
Վերահսկիչ հանձնաժողով․ Արմեն Աղայան, Վարագան Վահրադյան, Սերգեյ Կարապետյան և Ցոլակ Գրիգորյան՝ խորհրդակցական ձայնով։
«Հայազն» կուսակցության մամլո պատասխանատու
