Հայտնի են դարձել այսօր զոհված 7 երիտասարդների անունները
Հայտնի են դարձել այսօր՝ հունիսի 6-ին Սարատովկա գյուղի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով զոհված յոթ երիտասարդների անունները: Նրանից հինգը Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչներ էին՝ 21-ամյա Վանիկ Մարդոյանը, 22-ամյա Կարեն Խաչատրյանը, 24-ամյա Գևորգ Պողոսյանը, 24-ամյա Վահագ Ալբերտյանը, 22-ամյա Արման Տոնոյանը, մեկը՝ 22-ամյա Գասպար Սեդրակի Ղուկեյանը բնակվում էր Լոռու մարզի Մեծավան գյուղում, իսկ 22-ամյա Արթուր Բալյանը Երեւանից էր:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, ժամը 00.39-ին, ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկատվություն է ստացել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
