Հայտնի են խոցված ուղղաթիռի մյուս երկու զոհված անդամների անունները
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցված հայկական ուղղաթիռի մյուս երկու զոհված անդամները եղել են ուղղաթիռի անձնակազմից լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը:
Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:
