Հայտնի են ընտրությունների նախնական տվյալները. «Ելք»՝ 21%, ՀՀԿ՝ 71,25%, «Երկիր Ծիրանի»` 7.75%
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրեց երեկ կայացած Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները բոլոր՝ 474 տեղամասերից ստացված տվյալների հիման վրա։
Ըստ ԿԸՀ նախնական արդյունքների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
«Ելք» կուսակցությունների դաշինքը ստացել է ձայների 21%-ը (70 731 քվե),«Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 7.75% (26 109 քվե), իսկ առաջատարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է ձայների 71.25%-ով (240 036 քվե):
