Հայտնի ռեփերը սպանել է կնոջը, իսկ հետո ինքնասպան եղել (լուսանկարներ)
Երեկ ամերիկյան հայտնի պարուհի Ստեֆանի Մոզլիին և նրա ամուսնուն՝ 34-ամյա ռեփեր Էրլ Հայեսին, մահացած են գտել Լոս Անջելեսում։ Սպանության վարկած կա, որ ռեփերը սկզբում սպանել է կնոջը, իսկ հետո ինքնասպան է եղել։
Ոստիկանության փոխացմամբ դեպքը տեղի է ունեցել առավոտյան 7:30։ Հարևանները ոստիկանություն են կանչել10 կրակոց լսելուց հետո։
Նշենք, որ զույգի ընկերներից մեկը հայտնել է, որ Հեյեսն ու Մոզլին ամուսնալուծության շեմին են եղել, և նրանք ընտանեկան խնդիրներ են ունեցել։
Ստեֆանին հայտնի պարուհի է, ով համագործակցել է Բեյոնսեի, Ջենիֆեր Լոպեսի, Ռիհանայի, Բրիթնի Սփիրսի, Քրիս Բրաունի և այլ հոլիվուդյան աստեղրի հետ:
