Հայուհու դիպուկ գնդակից այսօր հակառակորդի հրամանատար է ընկել
Ադրբեջանական կողմը շարունակում է իր լկտի քաղաքականությունը սեփական զինվորների ու նրանց հարազատների հանդեպ. գրում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում։ Նա հայտնում է.
«Այսօր միայն ցերեկային ժամերին նրանք կորցրել են երեք զինծառայող Քարվաճառի հատվածում, իսկ Արցախի հարավում մեկ դիպուկահար խմբի հրամանատար, որը ընկել է հայուհու դիպուկ գնդակից: Ադրբեջանի քաղաքացիները թող իմանան, որ իրենց զավակները ոչ միայն զոհվում են, այլ նաև անարգվում սեփական ղեկավարության կողմից»:
