Հայուհու նամակը՝ հասցեագրված Հայոց բանակում ծառայող բոլոր հայ զինվորներին
ԶԻՆՎՈՐ.6 տառ-անսահման հզորություն.սեր,տոկունություն,մարդկային տեսակ,ով թշնամու աչքերի մեջ նայելով արտնացնում է նրա մեջ թաքնված վախը:
Դարձյալ բացվեց լուսավոր մի օր, աչքերս բացեցի ու վեր նայեցի.հասկացա ,որ այսօր էլ արթնացել եմ քո շնորհիվ ,երկրիս պաշտպան :
Իմ հայրենիքը մոր պես աղոթում է <անփոռձանք լինես հայ զինվոր >: Ամեն օր,ամեն վայրկյան,ամեն բացվող առավոտ ու ամեն փակվող օրվա հետ,ես ձեռքերս պարզում եմ վեր ու խնդրում Աստծուց , որ պահի ու պահպանի մեր զինվորներին :Աղոթում եմ մոլեռանդ հավատացյալի պես,որ Աստված ուժ տա քո բազկին,հավատ ամեն բացվող օրվա հետ:
Երախտագիտությունս եմ հայտնում հայ զինվոր քո անձնազոհ կեցվացքի ու հպարտ քայլվածքի համար:Թշնամին երբեք չի կարող ոտք դնել մեր ազատագրած,հայի արյունը թափած հողի վրա:
Ես հավատում եմ մեր տղաների աչքերի փայլին,ես հավատում եմ հայ զինվորի խելքին ու ուժին. Ես ինձ ուժեղ ու ապահով եմ զգում, երբ գիտեմ, որ Հայոց սահմանը հսկում է արի, խելացի, անվախ ու գեղեցկատես Հայ զինվորի կողմից:
Հայ զինվորն առանց հայրենասիրության, այն է, ինչ որ մի մարմին`առանց հոգու :
Սրտով `մարդ, հոգով`առյուծ, կամ ուղղակի`ՀԱՅ ԶԻՆՎՈՐ
Հայկուհի Սայադյան

