ՀԾԿՀ-ի անդամի անկեղծ հայտարարությունը. Ինչ շահ ունեն իրենք սակագների բարձրացումից
Այսօր ԱԺ-ում 2015 թվականի բյուջեի նախագծի նախնական ներկայացման ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խորհրդի անդամ Արթուր Վարդանյանը բավական ուշագրավ հայտարարություն արեց: Պատասխանելով ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին` Արթուր Վարդանյանը հայտնեց, որ սակագնի թանկացման հայտերի հաստատման դեպքում հանձնաժողովի անդամների աշխատավարձերը բարձրանում են:
Այս հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որ նախկինում նման հարցադրումները ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը կատիգորիկի հերքում էր` պնդելով, որ սակագների բարձրացման հետ կապված որոշումներն իրենց աշխատավարձի հետ որևէ առնչություն չունեն:
Ի դեպ, այս հանձնաժողովի անդամի այս անկեղծացումը դուր չեկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանին և նա շտապես շտկել վիճակը:
«Ո՞նց թե, այո,- զարմացավ Վարդան Այվազյանը,- ստացվում է՝ եթե վաղը 4-5 անգամ սակագինն իջնի, հանձնաժողովի անդամները սոված կմնան, աշխատավարձերը այդքան կիջնեն, իսկ եթե 10 անգամ գազի սակագին բարձրացնեք, մարդա մի հատ էլ մերսեդես կառնե՞ք»,- ասաց նա:
Այս դիտողությունից հետո Արթուր Վարդանյանը փորձեց հերքել ինքն իր հայտարարությունը` պատճառաբանելով, թե սխալվել է:
