ՀԷՑ-ի աշխատակիցը վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 18-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10:15-ի սահմաններում Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ 64-ամյա Մովսես Գրիգորյանը Սեբաստիա փողոցում Եռաբլուր պանթեոնի մուտքի առջևի հատվածում իր վարած BMW մակնիշի 55 PR 552 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ներքին Շենգավիթ 14 փողոցի բնակիչ 21-ամյա Գրիգոր Ալեքսանյանին:
Մանրամասներն՝ այստեղ:
