1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՀԷՑ-ում աուդիտի իրականացման համար կպահանջվի 3-6 ամիս. Դավիթ Հարությունյան

Այս հասարակական ակտիվությունը ցույց է տալիս, որ մարդիկ պատրաստ են մտնելու գործընթացների մեջ, լինել տեղեկացված, դառնալ որոշումների կայացմանը մասնակից: Նման տեսակետ է հայտնել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար­նախարար Դավիթ Հարությունյանն «Արմենիա» հեռուստաընկերության եթերում: «Սա այն ողջամիտ լուծումն է, որը պետք է առաջարկվի: Անվստահությունն ամենաքայքայող բանն է, որ կարող է լինել մեր երկրում: Այն ունի բազմաթիվ պատճառներ, և երկրում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք ծնում են այդ անվստահությունը: Մենք պետք է քայլ առ քայլ առաջ գնանք՝ իշխանությունները փոխվեն, հասարակությունը դառնա ավելի տեղեկացված երկրի անցուդարձի մասին»,­ «Արմենպրես»­ի հաղորդմամբ` ասել է Հարությունյանը:

Նրա խոսքով՝ պետք է պլանավորել մինչև 2036 թվականը, թե ինչպիսի զարգացումներ պետք է ապրի երկրի էներգետիկ համակարգը: «Ի վերջո մենք ունենք մաշված կայաններ, էլեկտրաէներգիայի օգտագործման աճող միտում, և այդ պարագայում ամենը պետք է պլանավորել: Իսկ ամենը հանգում է սակագնին և պետք է ընտրել այնպիսի մոդել, որը կնվազեցնի սակագինը: Շատ կարևոր է, որ մեր ռազմավարական հենասյունը լավ կառավարվի, և կառավարությունը շահագրգիռ է, որպեսզի այնտեղ ամենը արվի պատշաճ: Սակայն կառավարման լավ կամ վատ լինելը ուղղակիորեն չի ազդում սակագնի վրա»,­նկատում է կառավարության աշխատակազմի ղեկավար­նախարարը: Իսկ ՀԷՑ­ի աուդիտը կնպաստի իմանալ, թե որքանով էր արդարացված սակագնի բարձրացումը, ինչ վտանգներ կարող է պարունակել սակագինը չավելացնելը: «Սակայն չեմ բացառում, որ նույն խորհրդատվական ընկերությանը կդիմենք ևս մեկ հարցադրմամբ, որպեսզի նրանք վերլուծեն, թե որքանով է մինչև 2036թ. ռազմավարությունը համապատասխանում ժամանակակից միտումներին»,- նշեց Հարությունյանը՝ կարևորելով աուդիտ կատարող ընկերության ընտրությունը, որը պետք է հանրային վստահություն ներշնչի, հանդիսանա աշխարհի լավագույն տասը ընկերություններից:

Անպայման պետք է խորհրդակցել հասարակական ակտիվիստների և քաղաքական ընդդիմության հետ, որպեսզի միասին ընտրվեն ներկայացված ցանկից մի քանի ընկերություն, որոնցից ընտրվի աուդիտ կատարող ընկերությունը՝ հայտարարված մրցույթի արդյունքում: Աուդիտի իրականացման համար կպահանջվի 3­6 ամիս: Պատասխանելով այն հարցին, թե մինչ աուդիտի ավարտը կառավարության կողմից էլեկտրաէներգիայի թանկացման սուբսիդավորման դեպքում, այն միևնույն է վճարվելու է հարկատուներից գանձված գումարներից, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ այն դեպքում, երբ պարզվի, որ սակագնի բարձրացումը արդարացված չէ, ապա կառավարությունը հետ կգանձի այդ գումարները բաշխիչ ցանցերից: Խոսելով ՀԷՑ­ի վերավաճառքի կամ ազգայնացման մասին` Հարությունյանը նշեց, որ տեսականորեն երկու տարբերակները բացառել պետք չէ, սակայն մի կարևոր սկզբունք կա՝ պետությունը երբեք չպետք է կառավարի այդ ընկերությունը: Ազգայնացման դեպքում միևնույն է որպես կառավարիչ պետք է ընտրել ճանաչված միջազգային ընկերություն:

Ցավոք, մենք ունենք տխուր փորձ, երբ երկիրն էր կառավարում այդ ընկերությունը, կուտակվում էր 50­100 միլիոն դոլարի պարտք, որը դարձյալ փոխհատուցվում էր բյուջեից, ինչն անթույլատրելի է: Նախագահը նշեց, որ ԵԱՏՄ­ի շրջանակում կան ինստիտուտներ, որոնք կարող են բերել նոր լուծումներ էներգետիկ համակարգի բարելավման համար: Առաջին հերթին նոր լուծումները պետք է բերեն համակարգի առողջացմանը: Մեր էներգետիկ շուկան շատ փոքր է և մի տարվա սակավաջրությունը մեծ ազդեցություն է ունենում ընկերության գործունեության վրա, բնական է՝ այդ պարագայում օգտվել առևտրային վարկերից՝ լուծում չէ: Ի վերջո, եթե որոշակի պատճառներով դոլար­դրամ հարաբերակցությունը փոխվեց, և գազը, որը վաճառվում է Հայաստանի Հանրապետությանը դոլարով, թանկացավ, ապա անխուսափելի է, որ հոսանքը, որը արտադրվում է գազի հիման վրա, թանկանալու է: «Կան երևույթներ, որոնք անխուսափելի են, այլ խնդիր է, թե ինչքանով է ճշգրիտ հաշվարկված այս ավելացումը, և ինչքանով է վստահելի այն պնդումը, որ այդ ամենի մեջ հաշվարկված չեն այն չարաշահումները, որ առկա են, վատ կառավարումը և այլն: Ես ամբողջովին դրանում համոզված եմ, բայց դրանում պետք է համոզված լինի նաև բնակչությունը»,­ – ընդգծեց կառավարության աշխատակազմի ղեկավար­-նախարարը:

ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan