Հենդո Տրիկոն Odnoklassniki-ով շանտաժի է ենթարկել ամուսնացած կնոջը
Հոկտեմբերի 4-ին մի կին Odnoklassniki.ru կայքում Հենդո Տրիկո անունով հանդես եկող անձի դեմ մեղադրանք է ներկայացրել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Նա հայտնել է, որ odnoklassniki.ru սոցիալական կայքում Հենդո Տրիկո կեղծանունով հանդես եկող մեկը նույն կայքում իր և իր հարազատների նկարներով ստեղծել է կայքէջ, որտեղ տեղադրել է իր հեռախոսահամարը և վիրավորական արտահայտություններ: Պարզվել է, որ Հենդոն սոցկայքում ծանոթացել և շփվել է կնոջ հետ, որից որոշ ժամանակ անց կինը դադարեցրել է շփումը, հեռացրել նրան իր ընկերների ցանկից: Դրանից հետո Հենդո Տրիկոն սպառնացել է նրան, որ եթե կինը չշարունակի շփվել, ինքը կվնասի նրա դստերը: Մանրամասները` տեսանյութում:
