Հեռանկարի բացակայություն, Բաղրամյանի դասերն ու Անի Երանյանը
Երեկվանից հանրապետություն թիվ մեկ թեման Անի Երանյանի ավտովթարն է։ Սկզբում բուն վթարի փաստը, հետո էն, որ վթարը կանխագուշակել էր սև մոգ Գաբրիելը՝ 6-րդ զգայարանի ժամանակ, հետո էն, որ Անիին քրեական պատասխանատվություն է սպառնում, հետո վստահ եմ կլինեն նոր «սենսացիոն բացահայտումներ»՝ ա լյա «Ո՞վ էր խառտել Երանյանի կալոտկեքը», «Տառմազնոյ ժիդկոստի ճգնաժամ», «Դեռ Վանգան էր կանխագուշակել, որ այդ օրը ավտովթար է լինելու»... Ու էս աբսուրդի գագաթանակետը նրանում է, որ հիմա էս շարքային ավտովթարը փաստացի ավելի մեծ ռեզոնանս է առաջացնում ու ավելի մեծ հետաքրքրություն հասարակության լայն շերտերի մոտ, քան շատ ավելի օրհասական խնդիրներ՝ ակտուալ քաղաքականության ոլորտից։
Կարծես թե էլ ոչ ոքի չի հետաքրքրում, թե ինչ ընթացք կստանա էլեկտրաէներգիայի սակագնի էպոպեան, ոչ մեկի մրգին չի, որ առաջիկայում հանրաքվե է ու մենք կարող ենք նոր սահմանադրություն ունենալ, ոչ մեկի վեջը չի մեծ հաշվով, որ մոտենում է ամենամյա սահմանային լարվածության պիկային շրջանը, հեչ պետքները չի նաև էն, որ արտաքին պարտքը երկրի հասել է ստրատոսֆերա։ Չէ՞ որ ավելի կարևոր հարցեր կան. Երանյանի ավտովթար, Ռիվասի հեռանալ, ռուս միլիարդատիրոջ հղփացած թոռ և այլն։
Իրականում, զարմանալու ոչինչ չկա։ Հասարակության այս աստիճան ֆրուստրացիան ու անտարբերությունը՝ քաղաքականության ու Հայաստանի քաղաքական համակարգի նկատմամբ երևաց դեռ Բաղրամյան պողոտայում ու իմ կարծիքով, դրա ամենալուրջ ու ահազանգող մեսսիջը նրանում էր, որ մենք ականատես եղանք, որ մեր ժողովուրդը հասել է մի հոգեվիճակի, երբ պարզապես արձագանքում է միայն այն դեպքերում, երբ դանակն իսկապես ոսկորին է հասնում ու արձագանքելիս էլ անում է դա այսրոպեական՝ չամրագրելով արդյունքները։ Ու եկեք անկեղծ լինենք, անգամ Բաղրամյանը՝ իր բոլոր դրական կողմեր հանդերձ, ցույց տվեց, որ բնակչության ոքր զանգված է պատրաստ ակտիվություն դրսևորել կարևոր հարցերում, որովհետև 10, 20 ու անգամ 40 հազար մարդը փողոցներում չնչին ցուցանիշ է՝ հաշվի առնելով, թե ինչ օրհասական թեմայի համար էին դուրս եկել։
Ու խնդիրը նրանում չէ, որ ժողովուրդն է վատը, ոչ էլ նրանում է, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է։ Պարզապես ժողովուրդը հոգեպես ուժասպառ լինելու եզրին է ու դա աառաջին հերթին պայմանավորված է նրանով, որ մարդկանց մեծամասնությունը հեռանկար չի տեսնում, համենայն դեպս՝ ոչ մի լավ հեռանկար ու եթե ընդհանրացնենք, ապա մոտեցումը հետևյալում է. «Մենակ թե ավելի վատ չլինի, սենց էլ մնա լավ ա»։ Իսկ երբ հասարակությունումիշխում են նման տրամադրությունները, պետք չէ զարմանալ, որ հասարակական պահանջմունքներն էլ պրիմիտիվանում են ու կարևոր հացերը զիջում են իրենց արժանի տեղը անկարևոր հարցերին, ինչպիսին ինչ որ աստղի ավտովթարն է, կամ էլ Քարդաշյանի առանց կրծկալի հերթական նկարը։
Հ.Գ. Անի Երանյանին ու նրա տուժած ուղևորին էլ մաղթում եմ շուտափույթ առողջացում ու շառից-փորձանքից հեռու մնալ։
