1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հերիք է անուշադրության մատնեք այս հանգամանքը․ Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությունը

«Քաշաթաղը, որ այրվում է սովի ու չքավորութան մեջ, բազմիցս արդեն ասել ենք։

Ծանոթանալով Քաշաթաղի այսօրվա շրջղեկավար, մարզպետի կենսագրությանը մի պահ աչքերդ վառվում են, սիրդտ թպրտում է, ամբողջ մարմնովդ դող անցնում։ Թվում է ՝ այս երիտասարդը պետք է մի նոր վառվող արեգակ լինի Քաշաթաղի երկնակամարում, թվում է՝ ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող մեկի հետ գործ ունես, որը կրթվել է օվկիանոսից այն կողմ, և իր բազան ծառայեցնելու է Քաշաթաղին նոր կենդանություն տալու համար։ Սակայն բավական է վիրտուալ դաշտում գրագետ մի հարց ուղղես նրան և նա պատրաստ է քեզ ուղարկել մի տեղ ու տալ թուրքական «սիկտիր» բառի ծագումնաբանությունն ու գործածելիությունը առօրյայում։ Ու հասկանում ես, որ քո պատկերացումները դրանք միայն բարիկամեցողության նշանակություն կարող են ունենալ այս տղայի համար, որովհետև դու գործ ունես մանր խուլիգանի հետ։

Այս դեռափթիթ պատանյակը այդքան էլ մեղք չունի, քանի որ նրա ամերիկյան կրթությունը ինչ է իրեն դաստիարակած ռեժիմի մասնագիտացված կրթության դիմաց։ Ու այս կինոյի տղան, որ չի գիտակցում, որ կարող է վաղը մյուս օր կուլիսներում էլ տեղ չունենալ, երեկ «բոյևիկ» ֆիլմում էր իրեն պատկերացնում։ Հոխորտում էր, թե բա, ով ուզում է լինի կվռնդեմ Քաշաթաղից։

Քաշաթաղի հանցավոր ռեժիմի այս դրածոյին չեն զգուշացրել, որ ամեն մեկի հետ չի որ կարող է իր փափագը իրականանալ և, մեծ հաշվով, մի օր կարող է զարկվել ալիքին ու դեմ առնել մի կոշտ բանի, որը և տեղի ունեցավ։ Նա հանցակից դարձավ անօրեն ձերբակալության և փորձեց դրա մասին բարձրաձայնել օրենքի դիրքերից։


Նորափթիթ մարզպետը չգիտի, որ հրահրելով, խոչընդոտելով, ահաբեկելով ոչնչի չի հասնի, ընդհակառակը դրանով կդրդի նորանոր այսպիսի դեպքերի։

Դու ու քո դաստիարակները գյուղապետերին զրկել եք արժանապատիվ կյանք ունենալուց, նրանց վախ եք ներշնչում ՝ պաշտոնից զրկելու հորդորներով, սակայն չեք հասկանում, որ այդ նույն գյուղապետը վաղը մյուս օր ձեր դեմ է դուրս գալու։

Ձեզ մոտ ոստիկանությունն է նույնիսկ պատվերով և դեպքերից ժամեր առաջ գիտի դեպքի վայրն ու ժամը, ու կարող է գիշերով որոշել ձերբակալել մարդկանց առանց դատարանի որոշման, որովհետև ձեզ մոտ հարցերն այդպես են լուծվել։ Սակայն այդ ոստիկանը թող լավ հիշի, որը վաղը այս ամենի համար ինքն էլ է կանգնելու օրենքի առաջ։

Պարոնա՜յք, դուք չեք հասկանում, որ սրանով դուք ուժ ցույց չեք տալիս, այլ դրսևորում եք ձեր վախերը։ Մենք հասկանում ենք, որ վախեցած մարդը ամեն ինչի ընդունակ է, որովհետև իր դիրքերը կորցնելու վախը բթացնում է ուղեղը։ Լրատվականներով փորձում եք ապատեղեկատվություն տարածել, թե իբր Բաբայանը ինչ եկել է Արցախ կրակոցներ են սկսել, մարդիկ իրար ծեծում են։ Դուք կրակում եք Բաբայանի համակիրների ուղղությամբ ասում եք Բաբայան է մեղավոր, ձեր «սմբակավոր» ենթակաները հարվածում են հանրային ծառայողին ասոմ եք Բաբայանն է մեղավոր։ Ոչ դուք ստում եք, որովհետև դուք ապրել եք անպատժելիության մեջ ու երբևէ ոչ ոք չի բացահայտել ձեր անօրինականությունները, իսկ հիմա ահաբեկված եք, որովհետև կան մարդիկ, որ բացահայտում են ձեր սուտը, կեղծիքը ու հանցանքները ու դեռ բացահայտելու են։

Այո, մենք մեղավոր ենք, ու այնքանով ենք մեղավոր, որ թողել ենք, որ դուք հասնեք ու անցնեք կարմիր գիծը, մենք մեղավոր ենք որ մեր ազատագրած երկրից այսօր դուք սպառնում եք մեզ վռնդել՝ մոռանալով, որ այդ փափուկ ու անվտանգ աթոռները մենք ենք ապահովել ձեզ համար։ Բայց մի օր այս ձեր խրախճանքը մղձավանջ կդառնա, երբ կտեսնեք ձեր ժողովրդի ցասումը։ Ու յոթը պոռտով էլ փախնեք, մեկ է հիշվելու եք որպես հանցագործներ, կեղեքիչներ, թալանչիներ։

Մեզ հետ այդպես խոսել թույլ չենք տա ու ամբողջովին պատասխանատվությունը կընկնի ձեզ վրա, իհարկե օրենքի ամբողջ խստությամբ։

Երբ մենք իրավապահ մարմիններին կոչ ենք անում բացահայտել այդ բանդաները, մենք խորությամբ գիտակցում ենք, թե ինչ է կատարվելու հետագայում։ Եթե Սևան-Մարտունի ճանապարհի հանցագործության մասնակիցները, բոլորը հատ առ հատ բերման ենթարկվեին, այսօր Արցախի ողջ տարածքում հասարակ ստորագրահավաքը չէր բռնաբարվի։ Երբ մենք ասում էինք շրջանակը լայն է, ընդգրկում է նաև գյուղապետեր մի քանի, գիտեինք ինչ մտավախություն ունեինք։

Եվ այսօր այդ անպատժելի գյուղապետերից մեկը՝ Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղի գյուղապետ Սայիլյան Համլետը ահ ու սարսափ չէր տարածի իր գյուղում և ստիպեր ստորագրահավաքին մասնակցած և ստորագրած գյուղացիրերին ստիպեր որ գնան հրաժարվեն իրենց ստորագրություններից։ Համլետ Սայիլյանը կրակահերթի դեպքով կալանավորված Ռոլանդ Այդինյանի կնոջ քրոջ ամուսինն է և եղել է այն հիսուն հոգանոց բանդայի մեջ, որը հետապնդել է Սամվել Բաբայանի համակիրներին։

Երկրորդ նամակով ենք դիմում ԱՀ և ՀՀ ՄԻՊ գրասենյակներին, Քաշաթաղը ճգնաժամ է ապրում, Քաշաթաղում մարդկային ճակատագրեր են խորտակվում։

Հերիք է անուշադրության մատնեք այս հանգամանքը»։

Սամվել Բաբայանի գրասենյակ

Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan