Հերոս մայրերն են ծնում հերոս որդիներ...
Հերոսի հայրենասիրական ոգու սաղմերը դրվել են դեռևս մանուկ հասակում մոր՝ Անուշիկ Հակոբյանի կողմից, ով լինելով Գավառի մանկատան բազմավաստակ և իր գործին նվիրյալ մանկավարժ, մշտապես շեշտել ու ամենաբարձր տեղում է դասել հայրենիքի, մայր հողի պաշտամունքի գաղափարը: Աշխատանքի տարիներին նրա կազմակերպած միջոցառումներն ունենալով բացառապես հայրենասիրական բնույթ, մատաղ սերնդին դաստիարակել են հայի ոգով՝ մեր անմահ հերոսների՝ Նժդեհի, Գևորգ Չաուշի, Արաբոյի և մյուս ֆիդայիների ազգային գաղափարախոսությամբ: Այս ամենը չէր կարող չանդրադառնալ քաջ հայորդու՝ Արամայիսի որպես ազգի պաշտպանի ձևավորման ու հայրենիքի հանդեպ անձնուրաց նվիրվածության կազմավորմանը: Այս դաստիարակությունը մատնանշեց ապագա զինվորի ուղին, այն ուղին, որով նա անցավ... Անցավ անմնացորդ ու անմահացավ... :
Գավառի մանկատան նախկին շրջանավարտներ
