Հերթական ահազանգը.զինվորը ուշագնաց է լինում, սակայն նրան հետ են ուղարկել զորամաս
Երբ բոլորը պատրաստվում են Ամանորի տոներին, իմ հետախոսը պատասխանում է որևէ խնդիր ունեցող հայրենակցիս զանգին՝ հերթական առողջական խնդիր ունեցող ժամկետային զինծառայողի մայրը՝ Արմավիրի մարզի գյուղ Ջրառատից Մարիամ Խաչատրյանը, լացակումաց ձայնով հարցնում է.֊ ես տիկին Մանուշակի հետ ե՞մ խոսում և արագ շարունակում իրեն հուզող հարցը
ներկայացնել։
Որդին՝ Գրիգոր Խաչատրյանը արդեն 11 ամսվա զինվոր է, սակայն ունի առողջկան խնդիր՝ հիպերտոնիա, որի պատճառով և ուշագնաց է լինում և սրտի շրջանում մշտական ցավեր ունի։ 1,5 ամիս հետազոտվել և կարծես թե բուժման կուրս է ստացել Մուրացանի զինվորական հոսպիտալում։ Համարվելով առողջ հետ է ուղարկվել զորամաս՝ Յանշակի N զերամաս, որտեղ կրկին ուշագնաց է եղել, իսկ սպան ում ենթակայության տակ գտնվում է զինվորը, առանց անհարմար զգալու, սկսել է ծաղրել, և սեռական բնույթի հայհոյհանքների տարափ լցրել զինվորի գլխին։ Որդին նվաստացած և առողջապես տկարացած իրեն զգալով, բացվել է ծնողի մոտ։ Մինչև երբ պետք է բանակ գործուղվեն չինքնահաստատված սպաներ, որոնց դերը շատ մեծ է զինվորի անվտանգ ծառայության համար։ Մայրն անհանգիստ է ՝ որդու մոտ կրկին առողջական խնդրի առկայություն է, միթե՞ հերթական ինքնասպան զինվորը պետք է ունենանք։ Հարցն ու խնդիրը ներկայացնում եմպատկան մարմնին և լրագրողների ուշադրությանը՝ ԼԻՆԵՆՔ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ
ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ