Հերթական ԱՊՀ ռազմամարզական խաղերը կանցկացվի Հայաստանում
ՌԴ պաշտպանության փոխնախարար Արկադի Բախինը հանդիսավոր կերպով ԱՊՀ անդամ երկրների բանակների ռազմանարզական խաղերի դրոշը փոխանցել է Հայաստանի պատվիրակության ղեկավարին, որտեղ անցկացվելու են հաջորդ նման տիպի մրցումները: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
«ԱՊՀ երկրների բանակների միջև ընկերական ռազմամարզական մրցաշարերի ճանաչվածությունը աճում է: Կրկնակի նշանակալի է, որ այս խաղերը անցան «CISM» Համաշխարհային ռազմամարզական 6-րդ ամառային խաղերի շեմին, որոնք այս տարի անցնելու են Հարավային Կորեայում: Անցած խաղերը վկայում են, որ մեր պետությունները պատրաստ են զարգացնել միջպետական համագործակցությունը ռազմական ոլորտում և բանակային սպորտի զարգացման գործում»,-ասել է Բախինն ԱՊՀ երկրների բանակների ռազմամարզական խաղերի փակմանը, որոնք մեկնարկել էին հուլիսի 25-ին ԲԿՄԱ-ում:
Նա վստահություն է հայտնել, որ նման միջոցառումները իրենց ներդրումը կունենան պետությունների միջև ռազմական համագործակցության ամրապնդման գործում: Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել մրցավարներին և պարգևատրել զինծառայողներին մեդալներով մարտական համագործակցության ամրապնդման համար:
Առաջին ռազմամարզական խաղերին, որ նվիրված էին Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին, մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի ԶՈւ ուժեղագույն մարզիկները:
