Հերթական բարձրաստիճան պաշտոնյան վտարվեց Ադրբեջանի ՊՆ-ից
Քիչ առաջ ազերիական ԶԼՄ-ները հաղորդեցին հերթական սենսացիոն լուրը...Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը հաստատել է այն տեղեկությունը,որ աշխատանքից ազատվել է ՊՆ պետական գաղտիքի պահպանության ծառայության պետ Աղալար Մանաֆովը...Իսկ պատճառն՝աշխատանքային թերություններն են...
Հիշեցնեմ,որ այսօր նաև պարզվել է,որ երկու ամիս առաջ աշխատանքից ազատվել է նաև ՊՆ հակաօդային պաշտպանության հրամանատար Թոֆիկ Աբասովը...Անկախ ազերիական ԶԼՄ-ները ՊՆ-ում այսօր տեղի ունեցած դեպքերը կապում են Ադրբեջանի Ազգային անվտանգության նախախարությունում արդեն մեկ ամսից ավել սկսված "մաքրազերծումների" հետ,որի արդյունքում ԱԱՆ նախախար Է.Մահմուդովը զրկվեց պաշտոնից,իսկ մոտ երկու տասնյակ այլ պաշտոնյաներ ձերբակալվեցին....
Ազերի լրագրողներն այս դեպքերը կապում են Ի.Ալիևին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազրույցները առանց գլխավոր նախրապանի թույլտվության լսելու հետ...Կա վարկած,որ ԱԱՆ ղեկավարը նաև հովանավորել է պետական հեղաշրջում նախապատրաստողներին,որոնց մասին դեռ ստույգ տեղեկություններ չկան և անուններ չեն նշվում...
Տեսնես ու՞մ հերթն է գալու ԱԱՆ և ՊՆ-ն մաքրազերծելուց հետո...
Գագիկ Համբարյան
