Հերթական մեծածավալ օգնությունը Գյումրու անապահով ընտանիքներին
Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանը երկրորդ տարին անընդմեջ օգնություն է տրամադրում Գյումրու ոչ միայն տնակային ավաններում բնակվող անօթեւան ու սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին, այլ նաեւ մի շարք առողջապահական հիմնարկությունների ու Գյումրու տուն-ինտերնատին: Այս անգամ ամերիկահայ բարերարը մեծաքանակ բժշկական խալաթներ, անկողնային պարագաներ, հագուստներ եւ կոշիկներ է ուղարկել: Օրեր առաջ օգնություն տրամադրվել է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին, իսկ նախօրեին «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն տրամադրելու նպատակով այցելել են Գյումրու ծերերի տուն-ինտերնատ եւ Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն: Բարեգործական ձեռնարկի մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
