Հետաքրքիր փաստեր ՉԱՐԼԻ ՉԱՊԼԻՆԻ մասին
1.Չապլինը Հիտլերից մեծ էր 4 օրով և հիանալի կերպով նմանակել է նրան «Մեծ դիկտատորը» ֆիլմում:
2.Չապլինի հասակը կազմել է 165 սմ,իսկ քաշը`60 կգ: 3.Չապլինն ուներ երկնագույն աչքեր և մուգ շագանակագույն գանգուր մազեր,որոնք,սակայն, 35 տարեկանում մեծամասամբ թափվել էին: 4.Չապլինը ձախլիկ էր ու նույնիսկ ջութակ ձախ ձեռքով էր նվագում:
5.Չապլինը թատրոնում մշտական աշխատանք ստացել է դեռևս այն ժամանակ,երբ դեռ նույնիսկ կարդալ չգիտեր`14 տարեկանում:
6.Ավելի քան 40 տարի ապրելով ԱՄՆ-ում,նա այդպես էլ քաղաքացիություն չի ստացել,և դեռ ավելին,1952-ից նրան արգելեցին մուտք գործել Ամերիկա:
7.1917-ից Չապլինն արդեն իր ժամանակների ամենա թանկ վարձատրվող դերասանն էր:
8.Չապլինի սիրելի սպորտաձևը բոքսն էր,իսկ պարը`տանգոն: «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմում նա համատեղեց այդ երկուսը:
9.Նրա՝«Մեծ դիկտատորը» ֆիլմը անցել է բազում դժվարությունների միջով`բելերով բազում սպառնալիքներ ու խնդիրներ,սակայն,այնուամենայնիվ այն նկարահանվել է և ցուցադրվել:Ըստ որոշ աղբյուրների ֆիլմը նույնիսկ հասել է Հիտլերին ու նա դիտել է այն:
10.Չապլինն ամուսնացել է 4 անգամ և ունեցել է 11 երեխա:Նրա բոլոր կանայք էլ բավականին երիտասարդ են եղել նրանից:
11.Չապլինի սիրելի հումորիստը եղել է Բեննի Հիլը:
12.Շատ է սիրել մեքենաներ,սակայն շատ վատ վարորդ է եղել: 13.Մի անգամ մասնակցել է իր նմանակների մրցույթին ու զբաղեցրել երրորդ տեղը: 14.Իր վերջին ֆիլմը նկարահանել է մահից տասը տարի առաջ:Պատրաստեց՝ Կարինա Սահակյանը