Հետախուզվող օտարերկրյա քաղաքացին հայտնաբերվեց Մեղրիի անցակետում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները նոյեմբերի 26-ին Մեղրիի անցակետում հայտնաբերել և ժամը 23:30-ին բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1961 թ. ծնված Մոհսեն Ք.-ին:
Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ նա մարտի 18-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
