Հետախուզվողներ են հայտնաբերվել
Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից հայտնաբերվել են հետախուզվողներ:
Այսպես.
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Խդր Ք.-ն, որը մայիսի 24-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի մեղադրանքով:
***
Նոյեմբերի 7-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է էտապավորել 1963 թ. ծնված Հմայակ Պ.-ին, որը 2013 թ. հուլիսի 17-ից ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
***
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառակողները Գոգավանի սահմանապահ ծառայության անցակետից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Լևոն Մ.-ին, որը հունվարի 7-ից ՌԴ Կիրովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
***
Նոյեմբերի 7-ին, ժամը 04.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Մասիսի բաժին բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Նունե Գ.-ն, որը մայիսի 15-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները նոյեմբերի 9-ին, ժամը 17.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1961 թ. Վաչիկ Մ.-ին, որը 2010 թ. նոյեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները նոյեմբերի 8-ին, ժամը 08.30-ին, Եղվարդ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Դենիս Ե.-ին, որը 2012 թ. ապրիլի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 35-175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով:
***
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 8-ին ԼՂՀ ոստիկանության ՔԿՎ հիմնարկում հայտնաբերվել և նոյեմբերի 9-ին Կումայրիի բաժին բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Ռուդիկ Ի.-ն, որը 2010 թ. հունվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
