Հետախուզվողների շարքում կային նաև ծանր հանցագործություն կատարած անձինք
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել:
Այսպես.
Դեկտեմբերի 26-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Շենգավիթի և Նոր Նորքի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Մասիս քաղաքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Վահան Ա.-ն, որը դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 16.15-ին, բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Տիգրան Մ.-ն, որը դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 09.20-ին, բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Սուրեն Ս.-ն, որը հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն առևանգելը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 15.00-ին, Այգեզարդ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Սաշա Պ.-ն, որը դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի /սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը/ 1-ին մասի մեղադրանքով:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունան և Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 10-ին Թբիլիսի քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել, իսկ դեկտեմբերի 26-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ՔՀԳՎ-ի կողմից Վրաստանից ՀՀ է տեղափոխվել 1971 թ. ծնված Մկրտիչ Մ.-ն, որը 2010 թ. հոկտեմբերի 7-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Դեկտեմբերի 26-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Մարինե Ա.-ին, որը 2014 թ. նոյեմբերի 8-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի /կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը/ 1-ին մասի մեղադրանքով:
