Հետախուզվում էին՝ խարդախության, ծեծի և յուրացման մեղադրանքներով
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հայտնաբերվել են հետախուզվողներ:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 19-ին, ժամը 11.30-ին, բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Մանուկ Դ.-ն, ով հունվարի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Հունվարի 19-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Մալաթիայի և Կապանի բաժինների ծառայողները Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկում հայտնաբերել են 1988 թ. ծնված Վահան Ա.-ին, ով 2014 թ. սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:
Հունվարի 19-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության է ներկայացել 1991 թ. ծնված Անանիա Կ.-ն, ով 2014 թ. դեկտեմբերի 25-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 1-ին մասի մեղադրանքով:
